Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

vailer germanyՄայիսի 5-ին Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հյուրընկալել էր Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր, Գերմանիա-Հայաստան ֆորումի նախագահ Ալբերտ Վայլերին: Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Արտակ Դավթյանը, ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, ՀՀ-ում ԳԴՀ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը, ինչպես նաեւ Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանում ուսանող մի խումբ գերմանացի ուսանողներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ կայքէջից։