Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
virginia genocide 2016Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբից ստացված տեղեկատվության համաձայն ԱՄՆ Արեւմտյան Վիրջինիայի նահանգը հաստատել է Հայոց ցեղասպանությունը, դառնալով հայերի ցեղասպանությունը ճանաչած Միացյալ Նահանգների 44-րդ նահանգը։ Նահանգապետ Ըրլ Ռեյ Թոմբլինը 2016 թվականի ապրիլ ամիսը հայտարարել է Ցեղասպանությունների տեղեկացվածության եւ կանխարգելման ամիս՝ ի պատիվ Հայոց ցեղասպանության, Հոլոքոստի եւ այլ ցեղասպանությունների վերապրածների։