Մայիսի 1-ին Աշխատավորների համաշխարհային օրը Պրահայի տարբեր թաղամասերում տեղի ունեցան տարբեր ուղղվածության ցույցեր։ Միջազգային ցուցասրահի տարածքի շատրվանի մոտ հավաքվել էին Չեխիայի եւ Մորավիայի կոմունիստական կուսակցության մոտ 600 ներկայացուցիչներ, ովքեր քննադատում էին Չեխիայի ներկա կառավարությանն ու գործող օրենսդրությունը։ Ընդդեմ կոմունիստների այդ տարածք էին եկել նաեւ նրանց ընդդիմադիրները՝ ամերիկյան եւ ուկրաինական դրոշներով, սակայն երկու խմբերի միջեւ որեւէ բախում չի եղել։