Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
ASHOT GHAZARYAN7Ապրիլի 29-ին Պրահայի Ռուսական գիտության եւ մշակույթի կենտրոնում  ՚ՄԻ անգամ՚ մոնոներկայացմամբ հանդես եկավ Հայաստանի ժողովրդական դերասան, հումորային ծրագրերի սիրված հեղինակ ու կատարող Աշոտ Ղազարյանը։ Արցախյան չորսօրյա պատերազմն իր փոփոխությունն էր մտցրել նաեւ անվանի դերասանի ելույթում եւ ծրագրում։ Ինչպես նշեց իր բացման խոսքում Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը, Ապրիլ 24 կոմիտեի որոշմամբ ներկայացմանը զուգահեռ կազմակերպվեց նաեւ Արցախում զոհված եւ վիրվաոր զինվորներին ու նրանց  ընտանիքներին օգնելու դրամահավաք։ Դեսպանի խնդրանքով, ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին  Արցախում զոհված զինվորների հիշատակը։ Այնուհետեւ դեսպանը ներկայացրեց Աշոտ Ղազարյանի անցած ստեղծագործական ուղին։