Ավրորա մարդասիրական մրցանակաբաշխության նպատակով Հայաստանում գտնվող Շարլ Ազնավուրը այսօր այցելեց Երևանի Թումո: Նկարչության դասընթացը տեսնելուց հետո նա երաժշտական սենյակում լսեց ԹմբաԹային, որ հայկական դասական գործերից մեկն էր կատարում: Իսկ ձայնագրման ստուդիայում նա ծանոթացավ Decibelle խմբին և լսեց աղջիկների «Խռոված էր»-ը: Այնուհետև փայտե աստիճաններում դիտեց ուսանողների աշխատանքներից մի քանիսը, այդ թվում Թումոյի ստարտափ Yelling Animation Studio-ի կարճ անիմացիաները՝ նվիրված Մեծ Եղեռնին: