Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
kluni in global forumԱյսօր Երեւանում բացված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումի ընթացքում ելույթ ունեցավ դերասան Ջորջ Քլունին։ Ինչպես տեղեկեցնում է realnews.am-ը ,իր ելույթում դերասանը նշեց, որ Հայոց ցեղասպանությունը հայ ժողովրդի պատմության մի մասն է, սակայն այն ոչ միայն Հայաստանի, այլ աշխարհի պատմությունն է: «Մենք տեսնում ենք, որ բավականին երկարատև պայքար է գնում, որպեսզի հնարավոր լինի հասնել այն բանին, որ իրերը կոչվեն իրենց անունով: Մենք տեսնում ենք, որ հայերի կոտորածները ցեղասպանություն որակելու առումով քայլեր արվում են, սակայն դա արվում է ավելի դանդաղ, այդ պայքարն ավելի երկար է շարունակվում, քան պետք է լիներ»,- նշեց Քլունին: Քլունին շեշտեց, որ անհնար է հերքել այն, ինչ տեղի է ունեցել, իսկ 1915թ. հայ ժողովրդի նկատմամբ տեղի ունեցածը ցեղասպանություն է: