Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
ObamaՍպիտակ տունը տարածել է նախագահ Բարաք Օբամայի ապրիլի 24-ի ամենամյա ուղերձը։ Այս անգամ եւս ԱՄՆ նախագահը Օսմանյան կայսրությունում 20- րդ դարասկզբին տեղի ունեցած իրադարձությունները անվանել է Մեծ եղեռն՝ «աշխարհափյուռ հայության հետ միասին հիշելով Մեծ եղեռնի սարսափները» եւ «վերահաստատելով շարունակական հավատարմությունը՝ տեսնելու ժողովրդավարական եւ բարգավաճ Հայաստան»։ Օբաման նաեւ ողջունել է նրանց, ովքեր փորձում են նոր լույս սփռել անցյալի մութ էջերի վրա՝ սկսած հայ եւ թուրք պատմաբաններից մինչեւ Հռոմի պապ։