25 դեկտեմբերի 2014թ., Երեւան: Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) ընթերցողի դատին հանձնեց փորձագիտական խմբի ուժերով պատրաստված տարեվերջյան ուրվագիր-գրքույկը, որը կրում է «Հայաստան-2014. Ճանապարհ դեպի անհայտություն» խորագիրը: Ձեռնարկը համառոտակի ներկայացնում է ՌԱՀՀԿ անցած քսանամյա ուղին, որի արծարծմամբ հանդես է եկել Կենտրոնի հիմնադիր նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը, ինչպես նաեւ ավարտվող տարվա հասարակական-քաղաքական կյանքի կարեւորագույն փաստերն ու իրադարձությունները: