Անցյալ շաբաթ անդրադարձել էինք 2002 թվականին ստեղծված ՙՄարտիկ՚ հիմնադրամի գործունեությանը, նշելով, որ martik.am կայքէջի տվյալներով առնվազն 12404 մարդ գրանցվել է եւ այս տարիների ընթացքում փոխանցել 100-ական դոլար, հետեւաբար, պետք է 1 միլիոն 240 400 դոլար դեռեւս լինի այդ հիմնադրամում։ Ըստ հիմնադրամի կանոնադրության այն կարող էր ծախսվել միայն Հայաստանի նախագահի, Վեհափառ Հայրապետի եւ պաշտպանության նախարարի որոշմամբ՝ երկրի անվտանգության դեմ սպառնալիքի առկայության պարագայում։ Հարց էինք բարձրացրել, թե մինչեւ հիմա որքա՞ն գումար է հավաքվել այդ հիմնադրամում, ինչի՞ վրա է ծախսվել, եւ արդյո՞ք այժմ այդ ճակատագրական պահը չէ, որպեսզի այդ գումարները ծախսվեն հայկական բանակին անհրաժեշտ զինամթերքով ու զենքով ապահովելու համար։