Հաագա, 13 ապրիլի 2016 թ. – Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման հարցը քննարկվել է այսօր Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի և արտգործ նախարար պարոն Կունդերսի հանդիպման ժամանակ։ Հանդիպումը կայացել է առաջիկա 18 ապրիլին Եվրամիության արտաքին գործերի նախարարների ժողովի նախապատրաստման կապակցությամբ: