«Հակառակորդի զորքը զինված կանգնած է: Հայկական կողմն էլ՝ կազմ ու պատրաստ»: Սա պաշտպանության նախարարության վերջին օրերի պահպանվող տեքստն է: Ցավով հարցնում եմ՝ իսկ փամփուշտ ունե՞ն: Թե չէ արդեն որերոդ զինվորն է պատմում, որ ինքը/իրենք կռվել են մինչև «վերջին փամփուշտը»: «Վերջին փամփուշտն» ի՞նչն է, դա առարկայակա՞ն փամփուշտ է, առհասարակ վերջին փամփուշտը թվով որերո՞րդն է: Եթե մեր զինվորի բառամթերքում «վերջին փամփուշտ«ը առարկայական փամփուշտ է, իսկ մեր կռիվն իրականում համաժողովրդական կռիվ է, ուրեմն պետք է մոբիլիզացնել մեր բոլոր կարողությունները: