Ապրիլի 12-ին, երեքշաբթի երեկոյան Ստոքհոլմի կենտրոնական հրապարակներից մեկում հարյուրավոր հայեր հայկական, Արցախի եւ շվեդական դրոշներով լուռ երթով ուղեւորվեցին դեպի շվեդական պառլամենտ՝ ի բողոք Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի: Խաղաղ երթին ականատես էին անցորդները, ովքեր վստահ հեռուստացույցով տեսել եւ մամուլով լսել էին նախորդ օրերի թուրք- ադրբեջանա-թուրքմենական մի քանի տասնյակի հասնող խմբի հայատյաց եւ ռասիստական բղավոցները՝ որը խիստ զայրույթ եւ արգահատանք էր առաջացրել երկրով մեկ բնակչության մեջ, եւ ահա ի հակակշիռ դրան, այս անգամ տեսնում էին շվեդահայերի կողմից որդեգրած մարդկային արժեհամակարգի որակական տարբերությունները: