ՊՐԱՀԱ- Այսօր Պրահայի շաբաթօրյա դպրոցի բազմավաստակ ուսուցչուհի Լարիսա Գրիգորյանի հոբելյանն է։ Տիկին Լարիսան 38 տարի աշխատել է Երեւանի հանրակրթական դպրոցներում, ապա 1999 թվականից, տեղափոխվելով Չեխիա՝ Պրահայի շաբաթօրյա դպրոցում։ Անցած 17 տարիների ընթացքում տիկին Գրիգորյանի տքնաջան ու նվիրյալ աշխատանքի շնորհիվ բազմաթիվ հայորդիներ են մտել կյանք՝ լիարժեքորեն տիրապետելով մայրենի լեզվին, ստանալով նաեւ հայրենասիրության դասեր։ Առանց նրա մասնակցության դժվար է պատկերացնել Պրահայում կազմակերպվող որեւէ գրական երեկո կամ մշակութային ձեռնարկ։