Ապրիլի 14-ին Փասադենայում(ԱՄՆ, Լոս ԱՆջելես) տեղի կունենա ՚Հայաստան, իմ սեր՚ գեղարվեստական ֆիլմի պրեմիերան՝ նվիրված Հայոց ցեղասպանության 101 -րդ տարելիցին։ Ֆիլմի պատմությունը հիմնված է իրական փաստերի վրա։ Այն պատմում է 20-րդ դարսակզբին Օսմանյան կայսրությունում ապրող հայերի մասին, ովքեր ենթարկվել են ցեղասպանության։ Ֆիլմը նկարահանել է ամերիկաբնակ ռումինացի կինոռեժիսոր Դիանա Անգելսոնը։ Գլխավոր դերերում խաղում են հայտնի դերասաններ Շաքե Թուխմանյանը, Անատոլ Ռազմերիտցան, Արման Նշանյանը եւ ռեփփեր Նազո Բրավոն։