ՄՈԼԴՈՎԱ-ՉԵԽԻԱ- Ապրիլի 9-ին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում կայացած King of Kings (KOK) քիքբոքսինգի միջազգային մրցույթում չեխահայ քիքբռնցքամարտիկ Տիգրան Մովսիսյանը փայլուն հաղթանակ տարավ իր մրցակից, Մոլդովայի լավագույն քիքբռնցքամարտիկ Վասիլ Մատեյի նկատմամբ եւ հռչակվեց մրցաշարի չեմպիոն։ Իրականում նրա մրցակիցը պետք է լիներ մոլդովացի մի այլ մարզիկ՝ Քրիստիան Դորելը, սակայն մրցամարտից 10 օր առաջ կազմակերպիչները փոխեցին մրցակցին։