Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
ct24Այսօր կեսօրի լուրերի թողարկման ընթացքում  ՉՏ24 գլխավոր լրատվական  հեռուստաընկերությունն անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, անդրադառնալով ժամանակավորապես հաստատված հրադադարից հետո սպասվող կողմերի քայլերին։ Հեռուստամեկնաբանը հարցազրույց վարեց հայտնի լրագրող, Կովկասի հարցերով փորձագետ Պետրա Պրոխազկովայի հետ։ Վերջինս նշեց, որ թեեւ Ռուսաստանը համարվում է Հայաստանի դաշնակից, սակայն այս դեպքում պահել է չեզոքություն, նկատի ունենալով իր միջնորդի դերը ԵԱՀԿ շրջանակներում, միեւնույն ժամանակ չցանկանալով փչացնել հարաբերությունները Բաքվի հետ, որին 2 միլիարդ դոլլարի  գերժամանակակից զինտեխնիկա է վաճառել։