Հաագա, 2016 թվականի ապրիլի 5 – Նիդերլանդների Համագործակցող Հայկական Կազմակերպություններն այսօր Նիդերլանդների խորհրդարանում Լեռնային Ղարաբաղի մասին պահանջագիր հանձնեցին խորհրդարանի Արտաքին Հարաբերությունների Մշտական Հանձնաժողովի նախագահ՝ տիկին Էյսինկին։ Հայկական կազմակերպությունների հետ հանդիպմանը մասնակցում էին նաև խորհրդարանի պատգամավորներ՝ Օմտզիխտը՝ Քրիստոնեա-Ժողովրդական Միավորում կուսակցությունից, Վան Ռոնը՝ Հանուն Ազատության կուսակցությունից, Շյորդսման՝ Ժողովրդավարներ-66 կուսակցությունից, Սերվաեսը՝ Աշխատավորական կուսակցությունից և Հարի Վան Բոմելը՝ Ընկերվար կուսակցությունից, որը բոլորովին վերջերս գտնվել է Լեռնային Ղարաբաղում։