Մինսկի խումբը, ի դեմս Ռուսաստանի, ԱՄՆ- ն, Ֆրանսիայի, Բելառուսի, Ֆինլանդիայի, Իտալիայի, Շվեդիայի, Թուրքիայի, ինչպես նաեւ ԵԱՀԿ ապագա եւ նախկին նախագահող երկրների՝ Ավտրիայի եւ Սերբիայի ներկայացուցիչների, այսօր տարածած հայտարարության մեջ դատապարտել է շփման գծի երկայնքով աննախադեպ բռնության բռնկումը։ «Իրավիճակի վատթարացումը ցույց է տալիս Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո համապարփակ լուծման համար բանակցությունների անհապաղ վերսկսման անհրաժեշտությունը»,- ասված է հայտարարության մեջ։