Տեղեկանալով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցող բախումների մասին՝ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա.-ն հեռախոսազրույց է ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ ու հայտնել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության և իր զորակցությունը Ղարաբաղի բանակին. ասված է կաթողիկոսության տարածած հաղորդագրության մեջ: