ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես հաղորդում է AlJazeera-ն գրում է, որ թե Հայաստանի, թե Ադրբեջանի պաշտոնատար անձինք մեղադրում են մեկը մյուսին ընթացող կռիվները սանձահարելու հարցում: Լրատվամիջոցը մեջբերում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի խոսքերն այն մասին, որ հարձակումները սանձազերծել է Ադրբեջանը, ինչից հետո հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: «Երկու կողմերում էլ կան կորուստներ, սակայն հակառակորդի մարդկային և նյութական կորուստներն անհամեմատ ավելի շատ են»,- նշել է Հովհաննիսյանը: