Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
saryan kariak2Մարտի 31-ին կրկին լեփ-լեցուն էր Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգասրահը: Այստեղ անցկացվեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի Ղազարոս Սարյանի անվան լարային քառյակի շնորհանդեսը: Երեկոյին մասնակցեցին անվանի կոմպոզիտորի ընտանիքի անդամները, բազմաթիվ արվեստասերներ: Միջոցառումը վարում էր երաժշտագետ Նոնա Ոսկանյանը: Նա այնպես էր վարում ծրագիրն ,որ կարծես լիներ Ղազարոս Սարյանի, Էդվարդ Միրզոյանի և նրանց բոլոր ժամանակակիցների գործունեության ականատեսն ու վկան: Նրա ելույթի  ընթացքում հանդիսատեսը տեղափոխվեց Սարյանի,Միրզոյանի ու նրանց ժամանակակից մնացած կոմպոզիտորների ժամանակները`պատմական էքսկուրս կատարելով նրանց ստեղծագործական աշխարհ: Այնուհետև ելույթով հանդես եկավ Ղազարոս Սարյանի դուստրը`Սոֆիկն ,ով ողջունելով քառյակին հույս հայտնեց, որ այն իր ուրույն տեղը կզբաղեցնի Հայաստանում գործող մի շարք քառյակների շարքերը`հաղթահարելով երաժշտական աշխարհի դժվարություններն ու բավարարելով խստապահանջ հանդիսատեսի բոլոր պահանջները: Նշենք,որ կոլեկտիվը գործում է 1,5 տարի: Համերգային ծրագրում ներկայացվեցին Ղ. Սարյանի, Է. Միրզոյանի ստեղծագործությունները: «Ղազարոս Սարյանի անունը կապված է ոչ միայն հայ կոմպոզիտորական արվեստի, այլև մեր կատարողական դպրոցի պրոֆեսիոնալ մակարդակի զարգացման հետ: Լինելով կոնսերվատորիայի ռեկտոր` նա շատ աչալուրջ և շահագրգիռ հետևում էր ամեն մի երաժշտի մասնագիտական կրթությանը: Նա գործիքավորման մեծ վարպետ էր: