Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
serz fletcher2Նախագահ Սերժ Սարգսյանը ԱՄՆ աշխատանքային այցի երրորդ օրը` մարտի 30-ին, այցելել է Թաֆթս համալսարանի իրավունքի և դիվանագիտության Ֆլեթչեր դպրոց: Հանրապետության Նախագահը հանդիպումներ է ունեցել միջազգային հարաբերություններով զբաղվող աշխարհի լավագույն դպրոցներից մեկի` Ֆլեթչերի դեկան Ջեյմս Ստավրիդիսի, «Թավիթյան» հիմնադրամի նախագահ Ասո Թավիթյանի, հիմնադրամի «Թավիթյան կրթական ծրագրի» շրջանակներում Ֆլեթչեր դպրոցում սովորող ՀՀ քաղաքացիների, դպրոցի պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Սերժ Սարգսյանն այդ հանդիպումների ընթացքում պատասխանել է նաև դասախոսներին ու կրթական ծրագրի մասնակիցներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանի արտաքին քաղաքականությանը, տնտեսության զարգացման հեռանկարային ու գերակա ուղղություններին և այլն: Թաֆթս համալսարանում ՀՀ Նախագահը հանդիպում է ունեցել նաև կրթական այս հաստատության նախագահ Էնթոնի Մոնակոյի հետ: