Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
surb gevorg vrastani varchapet2016 թվականի մարտի 27-ին, Սուրբ Հարության տոնին, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի այցելեց և Սուրբ Պատարագին ներկա գտնվեց Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին: Երկրի վարչապետին ուղեկցող պատվիրակության կազմում էին Վրաստանի Կրոնի հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշախմաձեն, Բռնագրավված և բռնի վերաբնակեցվածների ու փախստականների նախարար Սոզար Սուբարը, Թբիլիսիի Ժողովրդական ժողովի նախագահ Գիորգի Ալիբեգաշվիլին և այլ պաշտոնյաներ: