1978 թվականին Բարսելոնայում գերմանա-իսպանական ընտանիքում ծնված Դանիել Բրույլը/Daniel César Martín Brühl González /այսօր համարվում է եվրոպական կինոյի ամենապահանջված դերասաններից մեկը։ Հասակ առնելով գերմանացի կինովավերագրող Հաննո Բրույլի ընտանիքում, նա փոքր հասակից տիրապետել է եվրոպական մի քանի լեզուների եւ այժմ իր լեզուների իմացությունը օգտագործում է տարբեր երկրների ֆիլմերում նկարահանվելիս։ Բրույլը եվրոպական հանդիսատեսին հայտնի դարձավ գերմանական ֆիլմերից, իսկ «Ցտեսություն, Լենին» ֆիլմը նրան դարձրեց հանրաճանաչ։ «Ցտեսություն,Լենին» ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ, քանի որ նկարահանվեց ճիշտ պահին, երբ Գերմանիայում նոստալգիկ տրամադրություններ էին արթնացել Արեւելքի նկատմամբ։ Եթե այսօր նկարահանեինք, այդքան լավ չէր ընդունվի»,- ասաց Դանիելը լրագրողների հետ հանդիպման ամանակ։ -Այս ֆիլմից հետո շատ եվրոպական ու ամերիկյան ռեժիսորներ սկսեցին հետաքրքրվել ինձնով։ Եվրոպական մրցանակ ստացա, եւ այդպես մի մրցանակը բերեց մյուսը՝ դոմինոյի էֆեկտի պես»։