Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
arm cerkev Sevan Milan VodickaՉեխական «Մլադա Ֆրոնտա Դնես» օրաթերթի այսօրվա համարում հրատարակվել է հայտնի լրագրող Միլան Վոդիչկայի հոդվածը՝ նվիրված Հայ առաքելական եկեղեցուն եւ Հայաստանի եկեղեցիներին։ «Հայաստանում Աստվածը լուսարձակ ունի» հոդվածում  նա անդրադառնում է  Քրիստոնեությունն առաջինը պետական կրոն ընդունած երկրի պատմությանը,  Սեւանի, Խոր Վիրապի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ այլ եկեղեցիներին, պատմում իր անձնական տպավորությունների մասին։ Հեղինակը հատկապես տպավորվել է Սեւանի թերակղզու Սեւանավանքի Սուրբ Առաքելոց եկեղեցում, ուր պատարագի պահին ներս է մտել եւ նշմարել մարդկանց ու Աստծո մատը։ Երգչախմբի գեղեցիկ կատարումը գերել է բոլորին։