2016 թ. մարտի 19-ին Հաագայի Դակոտա թատրոնում անցկացվեց Գարնանային փառատոնը։ Երեխաների համար կազմակերպված ցերեկային զանազան միջոցառումներից հետո թատրոնի սրահը տրամադրվեց Նիդերլանդներում տարբեր մշակույթ ունեցող ազգերի երաժշտական կատարումներին, որոնց թվում էին Հոլանդահայ Աբովյան մշակութային միության մանկապատանեկան խմբերը՝ Սվետլանա Աղաջանյանի և Գագիկ Ավետիսյանի ղեկավարությամբ: Նիդերլանդներում բնակվող տարբեր ազգությունների միջմշակութային կապերի ամրապնդմանն ուղղված Հաագայի Դակոտայի թատրոնի միջոցառումն ունի Ազատ Բեմ անվանումը։