Մարտի 20-ին Չեխիա է ժամանել Իրաքի քրիստոնյա փախստականների հերթական խումբը՝ 21 հոգի։ Նրանց մի մասը կտեղավորվի Պրահայի Բրանիկ թաղամասի հյուրանոցում, մյուս մասը կմեկնեն չեխական Ֆրիդեկ Միստեկի մոտակայքում գտնվող Սմիլովիցե ավան, ուր արդեն բնակվում են նախկինում ժամանած փախստականները։ Արդեն իսկ փախստականներ են ապրում նաեւ Բռնո եւ Յիհլավա քաղքներում։ Առաջիկա երկու ամիսներին նրանք կծանոթանան չեխական մշակույթին եւ կհաճախեն չեխերենի արագացված ուսուցման կուրսերի։ Այնուհետեւ նրանց կտրամադրվեն վարչական բնակարաններ։ Փախստականների տեղափոխումը կազմակերպում է Generace 21 բարեգործական հիմնադրամը։ Բոլոր փախստականների անձնական տվյալները ստուգվել են Չեխիայի անվտանգության մարմինների կողմից։ Նրանք անցել են նաեւ բժշկական ստուգում։