Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
Tigran-Movsisyan-i-Foad-Sadeghi 2016 martՊՐԱՀԱ- Ինչպես հաղորդում է ՕՐԵՐ եվրոպական ամսագիրը, մարտի 18-ին Վիեննայում տեղի է ունեցել Քիկբոքսինգի  Final fight championship 23  եվրոպական առաջնությունը, որին մասնակցել են  եվրոպական տարբեր երկրներից ժամանած մարզիկներ։ Չեխական Բռնոյի «Muay zhai Brno» ակումբը  ներկայացնող  70կգ քաշային  Տիգրան Մովսիսյանը լիակատար հաղթանակ է տարել ավստրիացի պարսկական ծագումով մարզիկ Ֆոադ Սադեղին եւ դարձել առաջնության չեմպիոն։ Սադեղը համարվում էր անպարտելի մրցակից, որն արդեն անցկացրել էր 160 մենամարտ։  Մարզական մեկնաբանների կարծիքով Տիգրանը «ֆանտաստիկ հաղթանակ» է տարել  ավստրիական քիկբոքսի լեգենդին։ Առաջնության տարբեր օրերին  Վիեննայում անցկացրած 5 մենամարտերից  նա մեկում պարտվել է, չորսում՝ հաղթել։