Մարտի 17-ին Պրահայում Հայաստանի դեսպանությունում տեղի ունեցավ հանդիպում ՀԲԸՄՀամացանցային համալսարանի տնօրեն , Սինոփսիս-Արմենիա ընկերության նախագահ Երվանդ Զորյանի հետ, որին մասնակցում էին Չեխիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Սեյրանյանը, Պրահայի հայկական շաբաթօրյա դպրոցի ուսուցչուհիները, ինչպես նաեւ ՕՐԵՐ ամսագրի եւ կայքէջի խմբագիրները։ Պարոն Զորյանը նախ ծանոթացավ Չեխիայի համայնքի գործուենությանը, ապա ներկայացրեց Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները, ինչպես նաեւ համացանցյաին համալսարանի կողմից առաջարկվող ծրագրերը։ Հարցերի ու պատասխանների միջոցով նաեւ ուրվագծվեցին այն շրջանակները, որ ՀԲԸՄ Համացանցային համալսարանը կարող է օգտակար լինել ոչ միայն հայերեն սովորելու ցանկություն ունեցող անհատներին, այլեւ մեկօրյա դպրոցներին ու ուսուցիչներին։ Այնուհետեւ պարոն Զորյանի հանդիպումը շարունակվեց երիտասարդների հետ, որոնց հետ քննարկեցին Հայաստանի ու Չեխիայի հայ երիտասարդությանը հուզող խնդիրները, Համացանցային համալսարանում սովորելու հնարավորությունները։ Երիտասարդները տպավորված էին ՀԲԸՄ ՀՀՀ-ի իրականցնող ծրագրերով, ինչպես նաեւ հայ համայնքի ու երիտասարդության ապագայի հետ կապված նոր գաղափարներով։ Հանդիպումների արդյունքում որոշվեց մոտ ապագայում հստակեցնել համագործակցության ձեւաչափերը։ Հանդիպմանը ներկա էր Չեխիայում Հայաստանի հյուպատոս Աննա Ավետիսյանը։