Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
holy cowՕՐԵՐ- Պրահայում ավարտված ՙՄեկ աշխարհ՚ մարդու իրավունքներին նվիրված կինոփառատոնում ցուցադրված ֆիլմերը թեեւ հիմնականում նվիրված էին միգրացիայի խնդիրներին, պատերազմներին ու բնապահպանական թեմաներին, սակայն ունեին հետաքրքիր քաղաքակրթական նշանակություն։ Հատուկ տեղ էր տրված կենդանիներին ու հատկապես կովերին։ Երեք տարբեր ֆիլմեր արծածում էին կովերի թեման՝ ամենատարբեր դիտանկյուններից։ Ադրբեջանցի կինոռեժիսոր Իմամ Հասանովի ադրբեջանա-գերմանական արտադրության «Սուրբ կովը» ֆիլմում հերոսը մեծ դժվարությամբ համոզում է համագյուղացիներին, որ ինքը ՙեվրոպական՚ կով է գնելու։ Չնայած գյուղի ակսակալների եւ իր կնոջ դիմադրությանը, նա կովը բերում է գյուղ եւ մեծ ջանքերով  պահում։ Ծնված հորթերին արդեն սկսում է վաճառել, եւ այդպիսով հաղթում է պահպանողական գյուղական հասարակությանը։ Ամեր Շոմալիի եւ Պոլ Քոանի ՙՓնտրվում են 18-ը՚ կիսահումորային ֆիլմը հիմնված է իրական պատմության վրա, երբ 30 տարի առաջ Ինտիֆադա պաղեստինյան շարժման տարիներին Բեյթ Սահուր ավանում տեղի է ունենում 18 կովերի հետ կապված շատ հետաքրքիր պատմություն։ Արաբները որոշում են այլեւս հրեաներից կաթ չգնել եւ Իսրայելի բանակից գնում են 18 կով եւ բացում գյուղական wanted 18ֆերմա, ուր ողջ գյուղի համար ապահովում են կաթ։ Սակայն իսրայելական բանակը կասկածում է, որ Ինտիֆադա շարժման ակտիվիստները թաքնվում են կովերի ֆերմայում, եւ հետապնդում են Անտոն անունով երիտասարդին, ով կազմակերպիչներից մեկն էր։ Ռեժիսոր Ամեր Սոմալին այս պատմությունը լսել է հորից՝ դեռեւս Սիրայում փախստականների ճամբարում ապրելիս, իսկ 6 տարեկանում նկարել եւ 1980 թվականին հրատարակել է գրաֆիկական պատմությունը՝ պատկերապատումներով։  Այս ֆիլմում նա օգտագործում է պատկերապատումներն  ու կենդանի շարժապատկերները, դրանով ֆիլմին տալով խաղարկային-մուլտիպլիկացիոն  բնույթ, ինչն ավելի հետաքրքիր է դարձնում հեղինակների սարկազմն ու հումորը։ Ի վերջո, իսրայելցիները հասկանում են, որ կովերը գյուղին ինքնուրույնություն են ապահովում, պահանջում են կովերին հանձնել։  Ընդդիմանալով այս հրահանգին, պաղեստինցիները մեկ koverգիշերվա ընթացքում իրենց տներում պատսպարում են կովերին։ Հաջորդ օրը գյուղավանի փողոցներում հայտնվում են ոստիկանության կողմից փակցված հայտարարություններ՝ «Փնտրվում են 18 կովեր»։ Բայց եթե վերը նշված երկու ֆիլմերում կովերի դրական դերն է ներկայացված, ապա Cowspiracy: The sustainability secret  ֆիլմում բնապահպան եւ ռեժիսոր Քիփ Անդերսենն իր գործընեկրոջ՝ Կեգան Քունի հետ փորձում է աշխարհով մեկ հետաքննություն անցկացնել եւ բացահայտել, թե ինչ վնաս է մոլորակը կրում կովերից։ Ոչ մի բան մեր երկիր մոլորակը այնպես չի ապականում, որքան կովերի բուծումն ու  նրանց մսի օգտագործումը։ Բերված փաստերն ու թվերն առավել քան ապշեցուցիչ են։ Դրանք մի քանի անգամ գերազանցում են մարդկանց կողմից օգտավործվող ջրային պաշարնները։