«Ավրորա» մրցանակի դափնեկրի չորս հավակնորդների անուններն արդեն հայտնի են. Մարգարիտ Բարանկիցեն՝ Բուրունդիից, դոկտոր Թոմ Քաթինան՝ Սուդանից, Սայիդա Ղուլամ Ֆաթիման՝ Պակիստանից եւ Հայր Բեռնար Կինվին՝ Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունից: «100 ԿՅԱՆՔ» եւ «ԱՎՐՈՐԱ» մրցանակի նախաձեռնության գլխավոր տնօրեն Արման Ջիլավյանն ու նախաձեռնության հաղորդակցության հարցերով տնօրեն Արմինե Աֆեյանն այսօր մեկ անգամ ևս հիշեցրել են, որ «Ավրորա»-ի առաջին մրցանակաբաշխությունը կանցկացվի այս տարի ապրիլի 24-ին՝ Երեւանում: Դափնեկրին մրցանակը կշնորհի ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունին: Այս մասին հայտնում է Հայաստանի Հանրային ռադիոն։