Հարգելի երիտասարդ հայրենակիցներ, մարտի 17-ին ժամը 18.30-ին Պրահայում Հայաստանի դեսպանությունում տեղի կունենա հանդիպում Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայկական Վիրտուալ համալսարանի \AVC\ տնօրեն պարոն Երվանդ Զորյանի հետ։ Նա կներկայացնի համացանցային համալսարանի կողմից իրականցվող հայոց լեզվի ուսուցման, հայ ժողովրդի պատմության, հայկական մշակույթի ուսուցման ծրագրերը, կպատասխանի ձեզ հուզող հարցերին։