Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

germany ITՄարտի 11-ին Գերմանիայում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր ընդունելություն Բեռլինում անցկացվող հեղինակավոր ITB միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի հայկական տաղավարում: Միջոցառմանը ներկա էին ԳԴՀ Բունդեսթագի զբոսաշրջության հարցերով մշտական հանձնաժողովի պատվիրակությունը` հանձնաժողովի փոխնախագահ, ՔԴՄ/ՔՍՄ կուսակցության անդամ Քլաուս Բրեմիգի գլխավորությամբ, Գերմանիայում հավատարմագրված դիվանագետներ, լրագրողներ և զբոսաշրջության ոլորտի գործարարներ: