Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
Mher2016թ. մարտի 6-ին Չինաստանի Հայկական համայնքում տեղի ունեցան  նախագահական ընտրություններ, որի արդյունքում Մհեր Սահակյանն ընտրվեց  Համայնքի նախագահ: Մհեր Սահակյանը գիտական հետազոտություն է կատարում  Նանջինգի համալսարանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում:Նա ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության բաժնի շրջանավարտ է:  Գերազանցության դիպլոմով ավարտել է ԳԱԱ Արևելագիտության ֆակուլտետի  մագիստրատուրան: Սովորել է ԱԳՆ Դիվանագիտական դպրոցում, Իրանի Իմամ  Խոմեյնու համալսարանում, Ռուսաստանի քաղաքական հետազոտությունների  կենտրոնում: Ծառայել է ՀՀ Զինված ուժերի Հատուկ նշանակության գնդում,  պարգևատրվել է <<Բանակի գերազանցիկ>>, <<Քաջարի մարտիկ>> կրծքանշաններով,  պատվոգրով: Հիմնադրել է Չինաստանի Հայկական ուսանողական միությունը,  մինչև 2016թ.-ն զբաղեցրել է Չինաստանի Հայկական համայնքի արտաքին կապերի  գծով փոխնախագահի պաշտոնը: 2015թ. ապրիլին ղեկավարել է Նանջինգում  անցկացված Ցեղասպանության հիշատակմանը նվիրված միջոցառումների  կազմակերպչական կոմիտեն: Միջազգային հարաբերությունների և  Արևելագիտության վերաբերյալ գիտական և վերլուծական հոդվածների հեղինակ է: