Մարտի 9-ին Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, տեղի ունեցավ 28+1 ձևաչափով Հյուսիսատլանտյան խորհրդի նիստը, որին մասնակցում էին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը, Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ 28 երկրների դեսպանները, ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ և ռազմական կառույցի ղեկավարներ: