Մարտի 8-ին ժամը 20.15-ին Պրահայի Իտալական մշակութային կենտրոնի մատուռում Կարլի համալսարանի նվագախմբի կատարմամբ կհնչի Կոմիտասի-Սահակյանցի պատարագը՝ նվագախմբի գլխավոր դիրիժոր Հայկ Ութիջյանի ղեկավարությամբ։ Ձեռնարկը կազմակերպել է չեխ-իտալացի գիտնական եւ մարդու իրավունքների պաշտպան դոկտոր Անդրեաս Պիրալլին՝ Չեխիայում Իտալիայի դեսպանի հովանու ներքո։ Կատարումը կտեւի մինչեւ 9.30։