Փետրվարի 5-ին տեղի ունեցավ չեխական կինոարվեստի ամենահեղինակավոր ՚Ոսկե առյուծ՚ մրցանակաբաշխությունը, որտեղ ամենաշատ ՙՈսկե առյուծ՚ները հավաքեց ՙԿոբրաներ եւ լորտուներ՚ ֆիլմը( Kobry a užovky)։ Այն ստացավ 6 ՚Առյուծ՚, ճանաչվեց ոչ միայն 2015-ի Լավագույն ֆիլմ, այլեւ մրցանակներ ստացան ֆիլմի ռեժիսոր Յան Պրուշինովսկին,տղամարդու դերի գլխավոր եւ երկրորդական դերերի կատարողներ, եղբայրներ՝ Մատեյ Հադեկը եւ Քրիշտոֆ Հադեկը։ Կանացի երկրորդական դերի համար կրկին նույն ֆիլմից՝ Լուցիե Ժաչկովան։ ՚Ոսկե առյուծ՚ ստացավ նաեւ ՙԿոբրաներ եւ լորտուներ՚ ֆիլմի օպերատոր Պետր Կոբլովսկին։ Կանացի Լավագույն դերակատարման մրցանակը բաժին հասավ ՙՏնային խնամք՚(Domácí péče) ֆիլմի դերասանուհի Ալենա Միհուլովային։ Իսկ Լավագույն սցենարի մրցանակը՝ ՙՄյունխենում կորածները՚ (Ztraceni v Mnichově)կատակերգության սցենարի հեղինակ, ռեժիսոր Պետր Զելենկան։