Sidebar

Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
shnogh getԴարավոր անտառային էկոհամակարգի ոչնչացումից բացի Թեղուտի հանքավայրի շահագործումն առաջացրել է նաև այլ լուրջ բացասական հետևանքներ, որոնցից մեկն է հանքավայրին հարակից տարածքներում հոսով գետերի ջրերի որակի խիստ վատթարացումը։ Դրա վառ ապացույցները ներկայացված են ՀՀ ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող Սեյրան Մինասյանի «Շնող գետի ջրերի որակի դինամիկան 2009-2015թթ. ընթացքում» հետազոտության մեջ։ Աշխատանքում ներկայացված են այդ տարածքի բնական միջավայրի կարևորագույն բաղադրիչ համարվող Շնող գետի ջրերի որակին վերաբերող խիստ մասնագիտական և գիտականորեն հիմնավորված տվյալներ, աղյուսակներ և եզրակացություններ, որոնց ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ։