Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
doghramajian 5Մարտի 4-ին  Հայաստանի Ազգային գրադարանի թամանյանական մասնաշենքի ընթերցասրահում տեղի  ունեցավ քնարերգու բանաստեղծ  Հովհաննես Ղազարյանի ԱՂՈԹԱՐԱՆ պոեմի շնորհանդեսը՝ ձոնված Հունահայոց թեմի Առաջնորդ, Գերաշնորհ Տեր Խորեն Արքեպիսկոպոս Դողրամաջյանին: Գրողների միության անդամ Հովհաննես Ղազարյանը բազմաթիվ բանաստեղծությունների, քառյակների, պոեմների հեղինակ է, որոնք ամփոփված են «Նոր ձայներ», «Ինքնանկար», «Վարդե անձրև», «Իններորդ ալիք» և այլ ժողովածուներում: Սովորել և ավարտել է Երևանի Գ. Սունդուկյանի անվան թատրոն-ստուդիան, Մոսկվայի Մ. Գորկու անվան Գրական ինստիտուտը:Շնորհանդեսը համընկավ Հունահայոց թեմի Առաջնորդ, Գերաշնորհ Տեր Խորեն Արքեպիսկոպոս Դողրամաջյանի 50 ամյա հոբելյանի հետ: Մասնակցում էին Հայաստանի Հանրապետության Կրթության ու Գիտության և Սփյուռքի նախարարներ Լևոն Մկրտչյանն ու Հրանուշ Հակոբյանը, Հայաստանի Հանրապետության Գրողների Միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ՀՀ ԳԱԱ Պատմության Ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, գրչակից ընկերներ, ասմունքող Սիլվա Յուզբաշյանը,դերասանուհի Մայրանուշ Գրիգորյանը, ազգային, քաղաքական, պետական գործիչներ ընթերցասեր հասարակություն և այլք: Շնորհանդեսը կազմակերպել էին Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը, Հայաստանի Գրողների միությունը և Հայաստանի Ազգային գրադարանը: Շնորհանդեսի «գլխավոր հերոս» Խորեն Արքեպիսկոպոս Դողրամաջյանը: Գրքում հիմնականում ներկայացված են Խորեն Արքեպիսկոպոս Դողրամաջյանի կյանքն ու գործունեությունը: Գիրքը կարծես լինի խրատանի ու աղոթագիրք ընթերցասեր հասարակության համար:Շնորհանդեսը սկսվեց Մայր Աթոռից ժամանած սրբազանի տերունական աղոթքով և Ամենայն Հայոց Կաթողիկոս Տեր Տեր Գարեգին Երկրորդի հայրապետական աղոթքով: