Ինչպես ներկայացնում է banks.am-ը, «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ»-ն ուսումնասիրել է ավիաընկերությունների կողմից առաջարկվող երկկողմ ավիատոմսերի գները՝ ընթացիկ տարվա հունիս-հուլիս ամիսների համար: «Այս տարի ամռանը Երեւանն ավելի շատ համակցող չվերթներ կունենա, քանի որ Երեւան չվերթներ իրականացնող շատ ավիաընկերություններ ավելացրել են իրենց չվերթների հաճախականությունները եւ ուղղությունները»,- ասված է հաղորդագրությունում: