Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
metro Barekamutyun_metroՉնայած այն բանին, որ մեր օրերում գրեթե կարգավորվել է քաղաքային ու միջքաղաքային տրանսպորտի խնդիրը,բայց դեռևս ժամանակ առ ժամանակ առաջանում են խնդիրներ`կապված քաղաքային տրանսպորտի ուշացման հետ,որի պատճառով մարդիկ դժվարանում են երթևեկել,այս դեպքում օգնության է հասնում մեր ազգաբնակչության ամենահարմարավետ ու սիրված փոխադրամիջոցը`մետրոն,որի հիմնադրման 35 ամյակը նշվում է մարտի 7-ին:  Ցանկանում եմ մի փոքր պատմական էքսկուրս անցկացնել մետրոպոլիտենի անցած ուղու metro yerevanվերաբերյալ: Երևանի Մետրոպոլիտենը կամ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտենը Երևանի մետրոյի ցանցն է։ Կառուցումն սկսվել է 1972-ին, գործարկվել է 1981-ին և ընդլայնվել մինչև 1996 թ.։ Գտնվում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ։ Աշխատողների թիվը 2005-ի տվյալներով կազմել է 1.129 մարդ։ Ի սկզբանե կառուցման նախագիծը հաստատվել է որպես ստորգետնյա տրամվայի նախագիծ, սակայն հետագայում այն վերափոխվել է մետրոյի։ Կառուցումն սկսվել է 1972 թ., սակայն, քանի որ հինգ տարի անց ճանապարհի միայն 3,9 կմ էր պատրաստ, 1977-ին կոմունիստական կուսակցությունը որոշում կայացրեց սովետական այլ քաղաքներից (ՄոսկվայիԼենինգրադիՄինսկի կամ Թբիլիսիի) օգնության կանչել նման աշխատանքների փորձ ունեցող մասնագետների։ Մետրոպոլիտենը բացվեց 1981 թ. մարտի 7-ին։ Հետագա տարիների ընթացում այն ընդլայնվեց դեպի քաղաքի հարավային մասերը։ Վերջին կայարանը (Չարբախ) շահագործման է հանձնվել 1996 թ.։ Մետրոպոլիտենի կառուցումն ու ընդլայնումը կատարվել է Կարեն Դեմիրճյանի ղեկավարության օրոք և նրա անմիջական հովանավորությամբ։ 1999-ի դեկտեմբերի 28-ին Երևանի մետրոպոլիտենը կոչվեց հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովումահաբեկչական գործողության ժամանակ սպանված Կարեն Դեմիրճյանի անունով։ Կառուցման բարձր որակի շնորհիվ մետրոպոլիտենը 1988-ի կործանարար երկրաշարժի ժամանակ չկրեց որևէ լուրջ վնաս, և շարունակեց գործել արդեն իսկ հաջորդ օրը։ Սակայն երկրաշարժը դարձավ մետրոպոլիտենի ընդլայնման աշխատանքների դադարեցման գլխավոր պատճառներից մեկը՝ դադարեցվեցին Աջափնյակ և Դավիթաշենի թաղամասերում մետրոյի կայարանների կառուցման աշխատանքները, քանի որ հանրապետության ամբողջ շինարարական ռեսուրսները ուղղվել էր ավերված շրջանների վերականգմանը։ 1990-ականների սկզբի ճգնաժամի ընթացքում հասարակական տրանսպորտի միակ տեսակն էր, որ չէր դադարեցրել իր աշխատանքը։ Շենգավիթ-Չարբախ երթուղին գործում է որպես առանձին ծառայություն 1992-ին՝ Հայաստանի անկախացումից և ԽՍՀՄ-ի փլուզումից հետո վերանվանվանվել են Երևանի մետրոպոլիտենի կայարաններից մի քանիսը։ Նշենք  դրանք` Սարալանջի-Մարշալ Բաղրամյան (1981-1982), Լենինի –Հանրապետության Հրապարակ (1981-1992),Սպանդարյան-Գարեգին Նժդեհի Հրապարակ (1987-1992), Հոկտեմբերյան Զորավար Անդրանիկ (1989-1992)  1972 թ.՝ Սկսվում է Երևանի մետրոյի շինարարությունը։