Ինչպես տեղեկանում ենք Կիպրահայերից(Gibrahayer) հրաձիգ Վանա Հաբեշյանը Կիպրոսի կանանց հրաձգության առաջնությունում նվաճել է առաջին տեղը եւ դարձել չեմպիոն։ Հրաձգության համակիպրական խաղերը կազմակերպել էր Կիպրոսի հրաձգության ֆեդերացիան՝ Նիկոսիայի Հրաձգության ակումբում: Շնորհավորում ենք մեր հայրենակցուհուն եւ մաղթում նոր հաղթանակներ։