Գերմանիայի Բունդեսթագը փետրվարի 25-ի իր օրակարգում ներառել էր Հայոց ցեղասպանությանն առնչվող բանաձեւ, որի քննարկման առաջարկով հանդես է եկել «Միություն 90/Կանաչներ» կուսակցությունը, որը միշտ աչքի է ընկել հայամետ բանաձեւի առաջ քաշմամբ ու պնդմամբ, որ 1915-ի դեպքերը պետք է ստանան հստակ ձեւակերպում` Ցեղասպանություն: Ուշ երեկոյան ծավալված բուռն քննարկումներին նախապես ծրագրված քվեարկություն չի հաջորդել, քանի որ նոր պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդդիմադիր ձախերի եւ իշխող կոալիցիոն եռյակի միջեւ` մինչեւ ապրիլ սեղանին դնել նոր փաստաթուղթ` նոր` հստակ ձեւակերպումներով: Բուռն կերպով չհամաձայնելով Մերկելի կուսակցության պատգամավորների որոշ դիտարկումների հետ` Ձախերի ղեկավար Ջեմ Օզդեմիրը առաջ է քաշել 3 նախապայման, որոնց դեպքում ինքը պատրաստ է ժամանակավորապես ետ կանչել իր ներկայացրած բանաձեւը: