ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համաձայնագրի ստորագրումից հետո, այսօր ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել նախարարներ Կարեն Ճշմարիտյանին, Արմեն Աշոտյանին եւ Արմեն Երիցյանին զբաղեցրած պաշտոններից ազատելու մասին։ Մի այլ հրամանագրով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը վերակազմակերվպել է երկու նախարարության՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության եւ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության: Արմեն Երիցյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար, իսկ ՀՅԴ անդամ Դավիթ Լոքյանը՝ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար, էկոնոմիկայի նախարար է նշանակվել՝ Արծվիկ Մինասյանը, կրթության եւ գիտության նախարար` Լեւոն Մկրտչյանը։ Շիրակի մարզպետ է նշանակվելու Հովսեփ Սիմոնյանը, իսկ Գագիկ Գյոզալյանը՝ Արագածոտնի մարզպետ: