Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

lidice masnakitsnereՉԵԽԻԱ.- Փետրվարի 18-ին չեխական Լիդիցեի պատկերասրահի դահլիճում մեկնարկեց պատանիների շախմատային ավանդական մրցաշարը՝ ՚Lidické simultánky 2016՚-ը։  Այն հիմնադրվել է դեռեւս 2011 թվականին` շախմատի աշխարհի չեմպիոն Անատոլի Կարպովի հովանավորությամբ։ Թվով 6-րդ  միաժամանակյա խաղի մրցաշարին այս տարի մասնակցում էին Չեխիայի տարբեր քաղաքներից Լիդիցե ժամանած 7-17 տարեկան 20 պատանիներ։ Մեկուկես ժամվա ընթացքում նրանք միաժամանակ խաղացին միջազգային գրոսմայստերներ, Հայաստանի շախմատի lidice4 lidice davit lidice julia lidice sergey (2)հավաքականի անդամ, օլիմպիական չեմպիոն Սերգեյ Մովսեսյանի, Չեխիայի թիվ մեկ շախմատիստ Դավիթ Նավարայի եւ միջազգային գրոսմայստեր Յուլիա Կոչետկովայի հետ։