ԲԵԼԳՐԱԴ.- Փետրվարի տասնվեցին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադի Հնագիտության թանգարանի պատկերասրահում տեղի ունեցավ պոեզիայի երեկո։ Նախապես այնտեղ բացվել էր սերբահայ նկարչուհի Անամարիա Վարդապետյանի նկարների և նկարազարդումների ցուցահանդեսը՝ վերնագրված «Արարատի փեշերին»։ Այդպես է կոչվում բանաստեղծուհի Անուշ Բալայանի «Իմ աստվածուհի» բանաստեղծությունների երկլեզու ժողովածուի խորագրերից մեկը։