Միլանի հինավուրց պետական համալսարանի տարածքում հունվարի 28-ին բացվեց քանդակագործ Միքայել Օհանջանյանի ՙԴուրք՚ խորագրով ցուցադրությունը, որի կազմակերպիչներն են ՝ Եվոպայում բազմաթիվ մասնաճյուղեր ունեցող, Tornabuoni Arte հայտնի պատկերասրահը եւ Միլանի համալսարանը։ Մեր հայրենակիցը շուրջ մեկուկես տասնամյակ է, ինչ ապրում եւ ստեղծագործում է Իտալիայում։ Սովորելով Երեւանի գեղարվեստի ակադեմիայի քանդակի բաժնում, նա տարիներ առաջ մասնակցեց Ռավեննայի հայտնի՝ Դանթեի անվան քանդակի միջազազգային բիենալեյին, միաժամանակ հանդիսանալով նրա պատմության մեջ ամենաերիտասարդ մասնակիցը։ Ստանալով ոգեւորիչ 3-րդ մրցանակը, Մ.Օհանջանյանը իր ուսումը շարունակեց Ֆլորենցիայում՝ բարձր վերածննդի ավանդույթներ ունեցող քաղաքի ակադեմիայում։