Մարտի 19-27-ը Պրահայում անցկացվեց Ֆեբիոֆեստ միջազգային 22-րդ կինոփառատոնը, որն այս տարի հանդիսատեսին զարմացրեց հարուստ ծրագրով։ Փառատոնի բացմանը նվիրված մամուլի ասուլիսում տնօրեն Քամիլ Սպաչիլը հայտարարեց, որ այս տարվա կինոփառատոնի տարբերանշանը ակնոցներն են։ Ֆերո Ֆենիչը՝ կինոփառատոնի նախագահը, ներկայացրեց ժյուրիի կազմը, որն ընտրվում է հանդիսատեսների ներկայացրած դիմումների համաձայն։ 2015-ի ժյուրիի նախագահն էր Վլաստա Խրամոստովան, ով 1980ականների չեխական կինոյի հայտնի դեմքերից է։ Այս տարվա կարեւոր նորություն էր Խոհանոցային կինոն, երբ կինոդիտմանը զուգահեռ ներկայացվեցին տարբեր մայրցամաքների խոհանոցները։ Այս նորույթը չեխերը փոխառել են Բեռլինի կինոփառատոնի առաջարկով։ Բացի Պրահայից, մարտի 30-ից ապրիլի 15 կինոփառատոնը շրջեցի նաեւ չեխական 14 քաղաքներում։ Ֆեբիոֆեստը հատուկ ծրագիր ուներ նաեւ հաշմանդամ երեխաների համար։ Կինոփառատոնը միացել էր նաեւ Եվրոպական կինոակադեմիայի կողմից անցկացվող ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովի աջակցության ակցիային, ով բանտարկված է ռուսական անվտանգության ուժերի կողմից։ Փառատոնի շրջանակներում ցուցադրվեց նրա ՙԽաղացողը՚ ֆիլմը։