Կոմիտաս, Զոհրապ, Սեւակ, Սիամանթո եւ Վարուժան... Արեմտահայ մտավորականության այս երեւելիների կյանքին ու ստեղծագործությանն էր նվիրված փետրվարի 6-ին Պրահայում Հայաստանի դեսպանությունում կազմակերպված ձեռնարկը, որը բացեց դեսպանության խորհրդական Նունե Զաստուխովան։ Նա նախ ներկայացրեց այն 34 գրողներին, որոնք զոհ են գնացել 1915 թվականի ցեղասպանությանը, այնուհետեւ օրհնության խոսքի համար ձայնը տվեց Չեխիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանին։