Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
Aj Wej-wejeԱյսօր Պրահայի Ազգային պատկերասրահի 220 ամյակի կապակցությամբ, հանդիսավոր պայմաններում բացվեց հանրահայտ չինացի կոնցեպտուալիստ արվեստագետ Այ Վեյ Վեյի  աշխատանքների ՙ Աստղացույց՚ հավաքածուն, որն իր մեջ ներառում է 12 կենդանակերպերի գլխաքանդակներ։  Չինաստանի ներկա իշխանությունների քննադատը, ով մինչեւ 2011 թվականը նույնիսկ երկրից դուրս գալու իրավունք չուներ, Պրահայում անձամբ ներկայացրեց իր հավաքածուն։ Իհարկե, իրեն բնորոշ յուրահատկությամբ, ցուցահանդեսից առաջ  նա ոսկեգույն սավաններով ծածկեց գլխաքանդակները, այդպիսով բողոք հայտնելով Չեխիայի իշխանություններին, որոնք չեն ուզում ընդունել  փախստականներին։